Բաշկիրիայում հրե պտտահողմ է ձևավորվել (տեսանյութ)
ՏեսանյութերԲաշկիրիայի բնակիչները տեսանկարահանել են երկու գյուղերի արոտավայրում ձևավորված հրե պտտահողմը:
Կադրերում երևում է, թե ինչպես է այրվող խոտով դաշտում ծխից տորնադո առաջանում:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ Բաշկիրիայի արտակարգ իրավիճակների նախարարությանը հղումով, այս երևույթը կոչվում է «փոշոտ փոթորիկ»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սվերդլովսկի շրջանի և Բաշկիրիայի անտառային հրդեհների ծուխը հասել է Եկատերինբուրգ:
Անտառային հրդեհները շարունակում են տարածվել Բաշկորտոստանի Հանրապետությունում: Վերջին տասը օրվա ընթացքում հրդեհները հասել են մի քանի հազար հեկտարի:
Անտառային հրդեհները շարունակվում են նաև Յակուտիայում: Այնտեղ այն տարածվել է 7 միլիոն հեկտար տարածքի վրա՝ 260 միլիոն ընդհանուր մակերեսով:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից