Ուժեղացված ծառայություն Կապանում և Գորիսում
ՏեսանյութերՕգոստոսի 16-ի և 17-ի երեկոյան ոստիկանության Կապանի և Գորիսի բաժինների ծառայողները, համագործակցելով Սյունիքի մարզային վարչության և Սյունիքի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների հետ, ուժեղացված ծառայություն իրականացրին Կապանի և Գորիսի բաժինների սպասարկման տարածքում։ Ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվեցին տրանսպորտային միջոցներ, տարբեր կասկածանքներով բերման ենթարկվեցին մի խումբ անձինք, կատարվեցին խուզարկություններ ու զննություններ, որոնց ընթացքում հայտնաբերվեցին ապօրինի պահվող զենք-զինամթերք, մահակներ և այլն։ Հայտնաբերվել են նաև ՃԵԿ մի քանի տասնյակ խախտում, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան