Ցլիկին ու հորթուկին գողանալուց հետո գողերը վթարի են ենթարկվել․ անասունները «պլաշադկայում» են
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 03։45-ի սահմանում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել, գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ մինչ հրշեջ-փրկարարաների ժամանումը քաղաքացիները ավտոմեքենայից դուրս են բերել 1 հոգու, նա տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն, իսկ հրշեջ-փրկարարաները, օգտագործելով հատուկ տեխնիկա ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային, որով տեղափոխել են «Ապարան» բժշկական կենտրոն։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը; Երբ փրկարարները բացել են բեռնախցիկը, որպեսզի գազբալոնը փակեն, այնտեղ հայտնաբերել են հորթուկի, իսկ ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է ցլիկ։
Պարզվել է, որ ավտոմեքենան վարել է Լոռու մարզի բնակիչ 18-ամյա Ալբերտ Խաչատրյանը, իսկ նրա հետ հիվանդանոց է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 23-ամյա Արշակ Այվազյանը։ Ոստիկանները ճանապարհային ոստիկանների հետ պարզել են նաև, որ անասունները նրանք գողացել էին։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան