4 հոգու տարան նորից, երեխեքի են վնասել, տրորում անցնում են. լարված իրավիճակ Ֆիզգորոդոկում
ՏեսանյութերԵրեւանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում այսօր՝ օգոստոսի 21–ին, քաղաքացիների եւ կարմիր բերետավորների միջեւ տեղի ունեցած քաշքշուկի հետեւանքով 4 անձ բերման է ենթարկվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ակցիայի մասնակից Լուսինե Գրիգորյանը:
Նա նաեւ նշել է, որ բերման ենթարկված ակցիայի մասնակից Սեդա Գրիգորյանը Ոստիկանության Մաշտոցի բաժանմունքում է:
«4 հոգու տարան նորից, երեխեքի են վնասել, տրորում անցնում են։ Seda Grigoryan-ն հիմա Մաշտոց բաժանմունքում է»,- գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, որն առավել հայտնի է որպես «Ֆիզգորոդոկ», ընթանում են բարձրահարկ շենքի կառուցման շինաշխատանքներ, սակայն բնակիչները պնդում են, որ գործընթացը հակաօրինական է։Երեկ եւ այսօր բնակիչների ու ոստիկանների միջեւ քաշքշուկ էր տեղի ունեցել։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից