Անջելինա Ջոլին առաջին անգամ Instagram-ում էջ է բացել. նա հրապարակել է աֆղան աղջկա նամակը և միլիոնավոր հետևորդներ հավաքել (լուսանկարներ)
Լուսանկարներ
Հանրաճանաչ ամերիկացի դերասանուհի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հատուկ բանագնաց Անջելինա Ջոլին գրանցվել է Instagram-ում՝ Աֆղանստանում առկա իրավիճակի լույսի ներքո աֆղանցիների պատմություններով կիսվելու համար:
«Հենց այս պահին Աֆղանստանի ժողովուրդը կորցնում է սոցիալական ցանցերում ազատ շփվելու և ինքնադրսևորվելու ունակությունը: Այսպիսով՝ ես եկա Instagram՝ կիսվելու նրանց պատմություններով և մարդկանց ձայնով, ովքեր պայքարում են ամբողջ աշխարհում իրենց հիմնական իրավունքների համար», - Instagram֊ի իր էջում իր առաջին գրառումն է արել Անջելինա Ջոլին։
Նա տեղադրել է աֆղան դեռահաս աղջկա նամակը, որը խոսում է հասարակության կյանքում փոփոխությունների մասին՝ կապված արմատական «Թալիբան» շարժման իշխանության գալու հետ: Աղջկա խոսքով՝ նախկինում կանայք կարող էին բացահայտ պաշտպանել իրենց իրավունքները, աշխատել և սովորել: Այժմ հասարակության մեջ վախ կա՝ չնայած նրան, որ ոմանք կարծում են, թե «թալիբները փոխվել են»: «Մենք կարծում ենք, որ մեր իրավունքները խախտվում են», - գրում է նա:
Ջոլին կոչ է արել բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն, հնարավոր աջակցությունն ու օգնությունը ցուցաբերել Աֆղանստանի ժողովրդին: Սոցիալական ցանցում Ջոլիի հաշվին արդեն բաժանորդագրվել է 5,1 միլիոն մարդ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)