Որքան գումար կստանան «Սեքսը մեծ քաղաքում»-ի դերասանուհիները սերիալի շարունակությունում նկարահանվելու համար
Ժամանց
«Սեքսը մեծ քաղաքում»-ի շարունակությանը սպասում էին սերիալի բազմաթիվ երկրպագուներ։ Հեղինակները երկար ժամանակ փորձում էին դերասանուհիներին համոզել նկարահանվել Նյու Յորքից չորս ընկերուհիների մասին պատմող հերթական ժապավենում։ Հայտնի է դարձել, թե գլխավոր դերակատարներն ինչ գումարի դիմաց են համաձայնել վերադառնալ իրենց կերպարներին։
Variety-ի տեղեկություններով՝ Սառա Ջեսիկա Փարքերը, Սինտիա Նիքսոնը եւ Քրիստին Դեւիսը մի էպիզոդի համար 650-750 հազար դոլար են ստացել։ Իսկ «And Just Like That» անվանումով շարունակությունը 10 էպիզոդ կունենա։ Արդյունքում, հոնորարի ընդհանուր չափը կազմելու է 6,5-7,5 միլիոն դոլար։
Ի դեպ, պարբերականը ցանկում չի նշել Նիկոլ Ալի Փարքերի հոնորարի չափը, որը կփոխարինի Սամանտային եւ կդառնա չորրորդ ընկերուհին «Սեքսը մեծ քաղաքում»-ի շարունակությունում։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը