«Կապան-Գորիս ճանապարահատվածն արդեն մեկ օր է, ինչ փակ է, և դա լուրջ խնդիրներ է առաջացրել Իրանից եկող բեռնափոխադրող մեքենաների համար». Անժելա Նալբանդյան
Բլոգոսֆերա
Պրոդյուսեր, «Հանրային դիվանագիտություն» բարեգործական ՀԿ-ի փոխնախագահ Անժելա Նալբանդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանցիների կողմից Կապան-Գորիս Ա ճանապարահատվածն արդեն մեկ օր է, ինչ փակ է, և դա լուրջ խնդիրներ է առաջացրել Իրանից եկող բեռնափոխադրող մեքենաների համար: Ինչպես երևում է տեսանյութերում, բեռնափոխադրող մեքենաները մնացել են ճանապարհին: Դրանցից որոշները բեռնված են փչացող մթերքներով:
Եթե ճանապարհը շարունակի փակ մնալ, այն լրջագույն խնդրի առաջ կկանգնեցնի Հայաստանին, քանի որ կապը Իրանի հետ այս պահին, ըստ էության, ևս կտրված է»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը