Մի քանի օրով ամառ կգա
Վերջին լուրեր
«Վերջին մի քանի օրերին օդի ջերմաստիճանի նվազումը պայմանավորված էր ցուրտ հոսանքների ներթափանցմամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության Հայպետհիդրոմետ ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Նրա խոսքով՝ այսօրվանից եղանակը տաքանալու է. առաջիկա տասը օրը կլինի համեմատաբար տաք, օդի ջերմաստիճանը ցերեկը կհասնի 26-27 աստիճանի: Մասնագետը բնական է համարում ջերմաստիճանի այս տատանումը, երբ հոկտեմբերին որոշ Հայաստանի որոշ վայրերում գրանցվեց նույնիսկ բացասական ջերմաստիճան: Ըստ Զարուհի Պետրոսյանի՝ ջերմաստիճանի նման տատանում եղել 1941թ-ին։ Ըստ նրա՝ մինչև հոկտեմբերի 15-ը տեղումներ չեն սպասվում, այսպես կոչված «փոքր ամառ» կգա: Իսկ նոյեմբերին սպասվում են տեղումներ և ցուրտ եղանակ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)