Տղամարդը դիմել է ոստիկանություն՝ շփոթելով մեղվի խայթոցը փամփուշտից ստացած վնասվածքների հետ
ԱյլՌԴ Մոսկվայի 43-ամյա բնակիչը ոստիկանություն է դիմել, քանի որ կարծել է, թե երեխաները օդամղիչ զենքով կրակել են իր վրա։ Պարզվել է, որ տղամարդուն կծել են մեղուները, հայտնում է «Осторожно, Москва», տելեգրամյան ալիքը։
Լյուբլինոյում բնակվող մոսկվացին սուր ցավ է զգացել. նա կարծել է, թե իր վրա կրակել են փոքր փամփուշտներով` օդամղիչ զենքից։
Նրանից ոչ հեռու երեխաներ են եղել, ուստի տուժողը դիմել է ոստիկանություն՝ ենթադրելով, որ նրանք են վնասել իր առողջությանը։
Ինչպես պարզվել է, տղամարդու վրա հարձակվել են մեղուները։ Նրա ոտքը և որովայնը խայթել են, ինչի պատճառով ցավ է զգացել։