ԱՄՆ-ում դպրոցի տնօրենը ոստիկանություն է կանչել՝ առանց դիմակի 4-ամյա աշակերտին հեռացնելու համար
ԱյլԱՄՆ-ի Սիլիկոնյան հովտում 4-ամյա տղային հեռացրել են դպրոցից, քանի որ նա դիմակ չի կրել, հայտնում է Daily Mail-ը։
Երեխան կյանքում երկրորդ անգամ էր դպրոց եկել: Տնօրենը հանդիպել է նրան և ասել, որ տղան չի կարող դասի գնալ, քանի որ բոլոր աշակերտները պարտավոր են դիմակ կրել։ Տղային հատուկ համազգեստ են տվել, որը նա փոխանցել է հորը։ Նրա ծնողը հրաժարվել է երեխային դպրոցից դուրս բերել: Այնուհետ տնօրինությունը ոստիկանություն է կանչել։
Հաջորդ օրը դպրոցում հանվել է դիմակ կրելու պարտադիր կանոնը: Սակայն երեխայի հայրը կարծում է, որ ցանկացած պահի այն կարող են վերադարձնել։ Տղամարդը և մյուս դժգոհ ծնողները միավորվել են, որպեսզի չեղարկեն երեխաների համար պարտադիր դիմակ կրելու կարգը: