ԱՄՆ-ում ուղեղով սնվող ամեոբան սպանել է գետում լողացող տղային
ԱյլԱՄՆ-ում Հիվանդությունների վերահսկման կենտրոնը հաստատել է, որ երեխայի մահվան պատճառ է դարձել ուղեղով սնվող ամեոբան, հայտնում է Fox News-ը։
ԱՄՆ Նեբրասկա նահանգում հաստատվել է ամեոբայից առաջին մահը։ Այս հազվագյուտ կենդանին սպանում է իր զոհերի մոտ 97%-ին։
Naegleria fowleri-ն (Ֆոուլերի նեգլերիա ամեոբա) հանդիպում է տաք քաղցրահամ լճերում, գետերում, ջրանցքներում և լճակներում: Այն առաջացնում է առաջնային ամեոբային մենինգոէնցեֆալիտ, հիվանդություն, որը վնասում է ուղեղը: Դա տեղի է ունենում, եթե կենդանին մարմնի մեջ է մտել ջրի հետ միասին քթի միջոցով:
Վարակը հազվադեպ է հանդիպում, բայց գրեթե միշտ մահացու ելքով է. 154-ից միայն չորսին է հաջողվել ողջ մնալ: