Ակտիվիստուհիները մերկացրել են կուրծքը Գերմանիայի կանցլերի առաջ ֆոտոսեսիայի ժամանակ
ԱշխարհԵրկու աղջիկներ սադրանք են կազմակերպել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ ֆոտոսեսիայի ժամանակ՝ բաց դռների օրվա շրջանակներում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ միջոցառումը տեղի է ունեցել Բեռլինի նրա գերատեսչության տարածքում գտնվող այգում: Չնայած նրան, որ պահակախումբը ստուգում էր կանցլերի հետ լուսանկար անել ցանկացողների իրերի եւ գրպանների պարունակությունը, դժվարություններից խուսափել չի հաջողվել:
Լուսանկարվել ցանկացողների անվան տակ Շոլցի մոտ դուրս են եկել երկու աղջիկներ, որոնք այնուհետեւ մերկացրել են կուրծքը եւ նրա առջեւ շաղ տվել նկարված թղթադրամները: Թիկնապահներն անմիջապես արձագանքել են. ակտիվիստուհիներին շրջապատել են խիտ օղակով եւ նրանց դուրս բերել հրապարակից: Անվտանգության մյուս աշխատակիցներն այդ ընթացքում մի քանի վայրկյանում հավաքել են թղթադրամները։ Կանցլերը մնացել է անվրդով եւ կարճ դադարից հետո շարունակել ֆոտոսեսիան: