Շոլցը ռուսական գազին այլընտրանք գտնելու նպատակով ժամանել է Կանադա
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և այդ երկրի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը եռօրյա այցով ժամանել են Կանադա ռուսական գազին այլընտրանք գտնելու նպատակով:
Այդ մասին հայտնում է DPA.
«Կանադան նույնպես հարուստ է բնական պաշարներով, ինչպես Ռուսաստանը, այն տարբերությամբ, որ դա հուսալի ժողովրդավարություն է»,-հայտարարել է կանցլերը Մոնրեալ ժամանելուց հետո:
Գերմանիայի կառավարության ղեկավարը երկրի էկոնոմիկայի նախարարի հետ համատեղ մտադիր են Բեռլինի և Օտտավայի միջև համագործակցության համաձայնագիր ստորագրել (սեղմված բնական գազի ոլորտում - խմբ.), ինչպես նաև քննարկել երկու երկրների միջև գործակցության նոր ուղղությունները:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն