4-ամյա երեխան մահացել է ավագ եղբոր հուղարկավորությունից վերադառնալիս
Այլ
ԱՄՆ-ում չորս տարեկան երեխան մահացել է՝ ավագ եղբոր հուղարկավորությունից վերադառնալիս, գրում է Mirror-ը։ Տղային վրաերթի է ենթարկել մեքենան:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ մահացած Դոմանտի Մակդոնալդը հեռացել է մորից և վազել դեպի ճանապարհը։ Վարորդը երեխային նկատել է վերջին պահին և չի հասցրել արձագանքել՝ տապալելով նրան։ Հաղորդվում է, որ ընտանիքն այդ պահին վերադառնում էր Մակդոնալդի ավագ եղբոր հուղարկավորությունից, ով մահացել էր փոխհրաձգության ժամանակ։
Վթարից հետո երեխան գիտակցության մեջ է եղել: Տղայի հայրը պատմել է, որ ընտանիքը փորձել է նրան առաջին օգնություն ցույց տալ, սակայն դա բավարար չի եղել։ Երբ շտապօգնության աշխատակիցները ժամանել են, Դոմանտին փորձել է մի քանի քայլ անել, սակայն ի վերջո ընկել է և այդպես էլ գիտակցության չի եկել։
Մակդոնալդի հայրը քննադատել է բժիշկներին՝ պնդելով, որ նրանք չեն ցուցաբերել ողջ անհրաժեշտ օգնությունը, և որ իր որդուն կարելի էր փրկել։
«Նա ամենահիասքանչ տղան էր, ում երբևէ կարող էիք հանդիպել», - հավելել է տղամարդը: