Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ նիստ է խնդրել Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ
ԱշխարհՌուսաստանը վաղը՝ օգոստոսի 23-ին, Զապորոժյեի ատոմակայանում իրավիճակի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ անցկացնելու հայտ է ուղարկել, հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«ԶԱԷԿ-ի դեմ շարունակվող ուկրաինական սադրանքների հետ կապված մենք խնդրել ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ անցկացնել՝ «միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգներ» օրակարգի կետով։ Խնդրել ենք, որպեսզի նիստին եւլույթ ունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ա.Գուտերեշը։ Նիստը նախատեսված է օգոստոսի 23-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 22.00-ին։
Հաջորդ օրը Մոսկվայի ժամանակով ժամը 17.00-ին Ուկրաինայի հարցով եւս մի նիստ կանցկացվի, ինչի մասին խնդրել էին արեւմտյան երկրները։ Առանց ուկրաինական թեմայի քննարկման չի անցնի նաեւ միջազգային անվտանգության հարցերով այսօրվա նիստը։
Այդպես, այս շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեք օր անընդմեջ այս կամ այն աստիճանի կքննարկի ուկրաինական ճգնաժամի տարբեր ասպեկտներ»,- գրել է Պոլյանսկին իր տելեգրամյան ալիքում։