Բելառուսցի տիկտոկերը երկու տարվա ազատազրկման է դատապարտվել Լուկաշենկոյին վիրավորելու համար
Աշխարհ
Դատարանը բելառուսցի բլոգեր Անդրեյ Բելյավսկուն դատապարտել է երկու տարվա ազատազրկման՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին վիրավորելու մեղադրանքով։ Այս մասին հաղորդում է «Бобруйск Online» տելեգրամյան ալիքը։
Բլոգերին բերման են ենթարկել ապրիլի վերջին հենց աշխատանքի վայրում։ Բելյավսկու հետ միասին ուժայինները բռնել են նաև նրա անչափահաս որդուն, ով հետագայում ազատ է արձակվել և հանձնվել տատիկի ու պապիկի խնամակալությանը։ Իրավապահները հրապարակել են նաև Բելյավսկու ներողություն խնդրելու տեսանյութը, որտեղ բլոգերը հայտնել է, որ կալանավորվել է «Տիկտոկում տեսանյութեր պատրաստելու և տարածելու համար»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն