31-ամյա տղամարդը մահացել է էրոտիկ մերսման ժամանակ
ԱյլՌԴ-ում երիտասարդ մոսկվացին որոշել է գնալ էրոտիկ մերսման սեանսի, սակայն պրոցեդուրայի ընթացքում մահացել է, հայտնում է Mash Telegram-ալիքը։
2022 թվականի օգոստոսի 21-ին Սեվերնի Տուշինոյում վարձակալված բնակարանի լոգարանում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու դի։ Պարզվել է, որ մոսկվացին եկել էր այս հասցեով, քանի որ գրանցվել էր 23-ամյա աղջկա հետ էրոտիկ մերսման սեանսի։
Տան բնակիչները պատմել են, որ բնակարանում պարբերաբար նման ծառայություններ են մատուցվել, այնտեղ հաճախ են կազմակերպվել խնջույքներ։
Իրավապահները պարզում են դեպքի բոլոր հանգամանքներն ու պատճառները։ Մահվան ստույգ պատճառը պարզելու համար նշանակվել է դիահերձում։