Մանդատները պահելու անհրաժեշտությունը կա, դրանք անհրաժեշտ են վարչապետի պաշտոնանկության եւ հրաժարականի դեպքում. Սաղաթելյան
Քաղաքական
Մանդատները պահելու անհրաժեշտությունը կա, այդ մանդատները ծառայում են մեր ժողովրդին։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 22–ին, «Երկիր մեդիա», «5–րդ ալիք» եւ «Հ2» հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Այդ մանդատները չեն սպասարկելու Նիկոլի բերած օրակարգը։ Վերջին հաշվով ինչ լուծման էլ գնանք, վերջնական հանգուցալուծումը տեղի է ունենալու խորհրդարանում եւ՛ պաշտոնանկության, եւ՛ հրաժարականի դեպքում։ Մանդատներն անհրաժեշտ են դրա համար։ Պատգամավորները ունեն գործիքակազմեր, որոնցից օգտվելու ենք, օրինակ միջազգային գործունեության ժամանակ շատ կարեւոր է մեր ներկայությունը պատվիրակությունների կազմում, որպեսզի տեսակետներ հնչեցնենք եւ հարցադրումներ անենք։ Բայց վերադառնալ մինչեւ մայիսի 1–ի իրավիճակին հարցը փակված է։ Մանդատները ծառայելու են այն օրակարգի համար, ինչի համար մեր ժողովուրդը քվե է տվել մեզ, մենք մինչեւ վերջ դրան հավատարիմ ենք մնալու, մանդատները ծառայելու են Հայաստանի, Արցախի շահերի սպասարկման համար։ Էն որ ասում են՝ աշխատավարձ են ստանում, բայց աշխատանքի չեն գնում, ապա նշեմ, որ մենք աշխատավարձ չենք ստանում, որ ՔՊ–ի ազգակործան օրակարգը սպասարկենք, մենք աշխատավարձ եւ մանդատ ենք ստացել այդ քաղաքականության դեմ պայքարելու համար»,– նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան