«Ես պատանդ եմ». ղազախ դերասանուհին հայտարարել է, որ Լաոսում աշխատանքային ստրկության մեջ է
ԱյլՂազախ դերասանուհի եւ բլոգեր Անել Բերմագանբետովան բողոքել է, որ Լաոսում չինացիների կողմից աշխատանքային ստրկության է ենթարկվել։ Այդ մասին գրում է Medialeaks-ը։
Բերմագանբետովան պատմել է, որ ծրագրում էր աշխատանքի անցնել չինական ընկերությունում։ Գրասենյակում գրանցվելուց հետո աղջկան ուղարկել են Չիանգռայ, որից հետո նրան տարել են քաղաքից 2,5 կիլոմետր հեռու եւ տեղավորել վատ պայմաններով, 8 մահճակալով սենյակում։
Instagram-ում Անելը ցույց է տվել, թե ինչ պայմաններում է ապրում, ինչպես նաեւ հրապարակումներին կցել է նամակագրություն գործատուի հետ։ Դրանում դերասանուհին հայտարարում է, որ չի աշխատելու, իսկ ընկերության աշխատակիցը հրաժարվում է նրան ազատել։
Ղազախստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Բերմագանբետովայի հետ կապված հարցը գտնվում է Վիետնամում երկրի դեսպանատան հատուկ հսկողության ներքո։