Արարատում ավտովթարից մահացած Ford Fiesta-ի վարորդն աշխատում էր Արցախի ներկայացուցչությունում
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 22-ին հիվանդանոցում մահացել է Արցախի Հանրապետության քաղաքացի, 34-ամյա Բելլա Դադամյանը։ Վերջինս աշխատում էր Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ օգոստոսի 21-ին Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի ժամանակ Բ. Դադամյանը վարել է Ford Fiesta մակնիշի, իսկ մյուս ավտոմեքենան՝ Kia Rio-ն, վարել է Արարատի մարզի բնակիչ, 29-ամյա Արթուր Վարժապետյանը։ Վթարի հետևանքով Բ. Դադամյանը, նրա ուղևորները՝ Արցախի բնակիչներ, 5-ամյա Մարի Ա․-ն, 6-ամյա Դավիթ Ա․-ն, 12-ամյա Վալերի Ա․-ն և Kia-ի վարորդ Ա. Վարժապետյանն ու նրա ուղևորները՝ Արարատի մարզի բնակիչ, 62-ամյա Ջուլիետա Քարիմյանն ու Երևանի բնակիչ, 40-ամյա Աբրահամ Դալլաքյանը մարմնական վնասվածքներվ տեղափոխվել էին «Արարատ» բժշկական կենտրոն։
Վթարը տեղի էր ունեցել օգոստոսի 21-ին Արարատի մարզում: Ժամը 15:30-ի սահմանում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 48 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել էին Ford Fiesta և Kia Rio մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 7 հոգի, որոնց մեջ կային նաև երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Արարատի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել էին Երևանի «Էրեբունի» և «Մուրացան» բժշկական կենտրոններ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան