Ուկրաինայի բնակչության մեկ երրորդը լքել է երկիրը
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայի բնակչության գրեթե մեկ երրորդը լքել է իր տները ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո։ Այս մասին հայտնում է Strana.ua պորտալը՝ հղում կատարելով ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին:
Ուկրաինայի բնակչությունը փետրվարի 1-ին, ըստ իշխանությունների, կազմել է մոտ 41,13 միլիոն մարդ (առանց Ղրիմի, Սևաստոպոլի և ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի կողմից վերահսկվող տարածքների): ՄԱԿ ՓԳՀ-ի տվյալներով՝ փետրվարի վերջից մինչև օգոստոսի կեսը Ուկրաինայից Եվրոպա մոտ 10 միլիոն սահմանային անցումներ են եղել: Մինչդեռ հակառակ ուղղությամբ սահմանը հատվել է մոտ 4 միլիոն անգամ՝ ոմանք արդեն տուն են վերադառնում։ Բացի այդ, որոշ մարդիկ տեղափոխվել են Ռուսաստան կամ երկրի այլ շրջաններ։
Նշվում է, որ խոսքը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ամենամեծ միգրացիոն ճգնաժամի մասին է։ Մոտ ապագայում ուկրաինացի փախստականները սպասում են նոր «վիթխարի փորձությունների»՝ հակամարտության երկարացմանն ու ձմռանը։