Էրդողանի ու Ասադի հանդիպում նախատեսված չէ. Չավուշօղլուն հերքում է
ԹուրքիաՇանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանի և Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի հանդիպում նախատեսված չէ:
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն Haber Global-ին տված հարցազրույցում:
Նա հիշեցրել է, որ Բաշար Ասադը հրավիրված չէ ՇՀԿ գագաթաժողովին: Ավելի վաղ, լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, որ Ուզբեկստանում կայանալիք հավաքի շրջանակում հնարավոր է 10 տարի ընդմիջումից հետո հանդիպեն Էրդողանն ու Ասադը: