Մոտակա օրերին Թուրքիան դեսպան կնշանակի Իսրայելում
Թուրքիա
Մոտ օրերին Թուրքիան դեսպան կնշանակի Իսրայելում, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
Haber Global հեռուստաալիքին տված հարցազրույցում պաշտոնյան մանրամասնել է, որ ներկայում պատրաստվում են համապատասխան փաստաթղթերը, իսկ գործընթացը մոտենում է ավարտին:
Միաժամանակ, Չավուշօղլուն տեղեկացրել է, որ Անկարան արդեն կոնկրետ թեկնածուներ ունի այդ պաշտոնում:
Հավելենք, որ թուրք-իսրայելական հարաբերությունները վերականգնվել են նախորդ շաբաթ. այդ մասին հայտարարել են նաև երկու երկրների ղեկավարները:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)