Սալմա Հայեկը նշել է լավագույն ռեժիսորի անունը, ում հետ երբևէ աշխատել է
ԼուսանկարներՍալմա Հայեկը աշխատել է բազմաթիվ ռեժիսորների հետ, սակայն պարզվում է, որ նա առանձնահատուկ համակրանք ունի նրանցից մեկի հանդեպ։ Դերասանուհին խոստովանել է, որ Անջելինա Ջոլին իր ոլորտում իսկական պրոֆեսիոնալ է և այսուհետ՝ իր սիրելի ռեժիսորը։ Այս մասին Սալման խոսել է Deadline-ին տված հարցազրույցում։
«Ես վայելում էի նրա հետ աշխատելու յուրաքանչյուր վայրկյանը: Ինձ համար այնքան հաճելի էր ամեն օր աշխատանքի գալը։ Նա հանճար է և մեծ աշխատանք է կատարել: Միգուցե սա կլինի նրա լավագույն ֆիլմը»,- խոստովանել է Սալմա Հայեկը։
Դերասանուհին լրագրողներին պատմել է, թե ինչպես է Ջոլիին հաջողվում կապ գտնել ողջ նկարահանող խմբի հետ։ «Նա այնքան կրքոտ իր գործում և կենտրոնացած: Բայց ամենից շատ ինձ ապշեցրեց նրա բարությունը թիմի յուրաքանչյուր անդամի նկատմամբ»,- ավելացրել է Սալման: