Դատավոր Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
ԻրավունքՀՀ արդարադատության նախարարը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ։
Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Վարդան Ջհանգիրյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետություն գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի մայիսի 18–ի վճիռը։
ԲԴԽ-ն որոշել է ներկայացված միջնորդության քննության կապակցությամբ նիստը նշանակել օգոստոսի 25-ին, ժամը 15:15-ին: