Առանց Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի կնքման՝ տարածաշրջանում երկարատև խաղաղություն չի կարող լինել. Չավուշօղլու
ԹուրքիաԹուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն անդրադարձել է հայ-ադրբեջանական, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերություններին և այդ համատեքստում տարածաշրջանային խաղաղության հաստատման գործընթացին:
Նրա խոսքով, Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների բնականոնացման նպատակով երկու երկրների ներկայացուցիչներն արդեն չորս հանդիպում են անցկացրել, փոխանցում է ԱՊԱ-ն:
Չավուշօղլուն կրկին հայ-թուրքական հարաբերությունները կարգավորումը պայմանավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխհարաբերություններով:
«Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բնականոնացումը իրատեսական չէ դիտարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող գործընթացից: Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բազմակողմանի ու համապարփակ համաձայնագիրը».