Վրաստանում անտառային հրդեհը մարվել է
ԱշխարհՎրաստանի Ռաչայի բարձր լեռնային շրջանում անտառային հրդեհը փաստացի վերացվել է, լրագրողներին հայտնել է Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի շրջանի նահանգապետ Պապունա Մարգվելիձեն, գրում է SputnikGeorgia-ն։ Մարգվելիձեի խոսքերով՝ մի քանի հրշեջ-փրկարարական ջոկատներ մինչև այդ պահը մնում են տեղում՝ դա կանխելու համար։
Ամառվա վերջին Վրաստանում անտառային հրդեհները հաճախակի են լինում։ Հրդեհների հիմնական պատճառը մարդկային անփութությունն է։ Այս պահին հրդեհ է մոլեգնում Բորժոմի կիրճում։
Վրաստանում վերջին շրջանում դիտարկվում է առանց տեղումների եղանակ։ Ըստ կանխատեսողների՝ այս իրավիճակը կշարունակվի մինչև օգոստոսի 28-ը։ Բացի այդ, այս ժամանակահատվածում Վրաստանում ուժեղ քամիներ են կանխատեսվում, ինչը լրացուցիչ հրդեհային վտանգ է ստեղծում։