Վրաստանի ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին անտառային հրդեհների դեմ պայքարում օգնելու համար
Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին շնորհակալություն է հայտնել Հայաստանին անտառային հրդեհի մարմանն աջակցելու համար։ Այս մասին հայտնում է SputnikGeorgia-ն։
«Առաջարկեցին մեզ օգնել տեխնիկայով, չնայած մենք էլ տեխնիկա ենք մոբիլիզացրել, բայց տեսնում եք, որ ֆիզիկապես չենք կարող մեծ քանակությամբ օգտագործել, տարածքն այդպիսին է»,- ասել է Գոմելաուրին։
Նրա խոսքով՝ ամենաարդյունավետն է ինքնաթիռների օգտագործումը, սակայն հաշվի առնելով հրդեհները, որոնք տարածվել են ամբողջ Եվրոպայում, չարժե սպասել դրանց տեղափոխմանը Վրաստան։
Ավելի վաղ, ինչպես հաղորդվել էր, Վրաստանի Ռաչայի բարձր լեռնային շրջանում անտառային հրդեհը փաստացի վերացվել է։
Նշվում է նաև, որ Վրաստանի Բորժոմիի մունիցիպալիտետի Կվաբիսխևի գյուղի մոտ գտնվող անտառում ուժեղ հրդեհներ են բռնկվել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)