Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Ամեն ինչ առևանգում շոուի մասին. Սուրեն Մանուկյանի պարզաբանումները՝ կալանավայրից

Հասարակություն

Տեսակցությունների ընթացքում փաստաբանիցս տեղեկացա, որ իմ անվան հետ կապվող ենթադրյալ առևանգման դեպքի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի կողմից հրապարակվել են տեսանյութեր։ Քանի որ ավելի վաղ հնարավորություն չեմ ունեցել տեղեկացված լինելու այդ մասին, այս պահին արդեն, ունենալով ենթադրյալ դեպքի վերաբերյալ ավելի ամբողջական պատկեր, կրկին հայտնում եմ, որ ես որևէ առնչություն չունեմ ինձ վերագրվող դեպքի հետ և հանրության շրջանում ձևավորված թյուր պատկերացումները պարզաբանելու համար հայտնում եմ հետևյալը.

 1) 2022 թ. օգոստոսի 5-ին ես տեղափոխվել եմ ՀՀ ոստիկանության քրեական գլխավոր վարչություն, որտեղ ինձ մի քանի ժամ պահելուց հետո տեղեկացրել են, որ մի քանի օրից ինչ-որ այլ քրեական գործի շրջանակներում ես հրավիրվելու եմ քննչական կոմիտե՝ հարցաքննության: Քննիչ Մխիթար Աբդոյանի հետ կապ հաստատելուց և իմ ներկայանալու օրն ու ժամը պարզելուց հետո, հարցաքննվելու համար 08.08.2022 թ. ես փաստաբանիս հետ ներկայացել եմ նրա աշխատասենյակ, սակայն քննիչը հայտնել է, որ այլ կարևոր գործերով ստիպված է դուրս գալ աշխատավայրից: Միաժամանակ տեղում մեզ է հանձնել ծանուցագիր՝ օգոստոսի 11-ին՝ ժամը 15:00-ին, կրկին իր աշխատասենյակ ներկայանալու համար: Պայմանավորված օրը և ժամին, երբ իմ փաստաբան Սերգեյ Ոսկանյանն արդեն իսկ գտնվել է քննչական կոմիտեի շենքի դիմաց և սպասել է ինձ, ոստիկանության ծառայողները, քաջատեղյակ լինելով, որ ես շարժվում եմ դեպի քննչական կոմիտեի շենք, Երևան քաղաքում, քննչական կոմիտե հասնելու ճանապարհին, ճանապարհային ոստիկանության ծառայողների միջոցով կանգնեցնում են ինձ տեղափոխող ավտոմեքենան այն պատճառաբանությամբ, թե իբր ամրագոտին ամրակապված չէ: Նույն պահին դիմակավորված մի խումբ ոստիկանության ծառայողներ, մի շարք տեսախցիկների ուղեկցությամբ, օրվա իշխանությունների որդեգրած հատուկ գործելաոճով, ուժ գործադրելով ինձ պառկեցնում են գետնին, ձերբակալում և տեղափոխում քննչական կոմիտեի շենք: Միայն ձերբակալման պահին ես տեղեկանում եմ, որ կասկածվում եմ իբր թե առևանգում կատարելու մեջ:

2) Սկսեմ նրանից, որ որոշ տեղեկությունների ողջամիտ վերլուծության արդյունքում հարց է առաջանում՝ Խաչատուր Քոքոբելյանի հորը առևանգե՞լ են, թե՞՝ ոչ: Հարց է նաև, թե իրականում որտե՞ղ և ի՞նչ պայմաններում է գտնվել 83-ամյա ծերունին ենթադրյալ առևանգման վերաբերյալ հանրությանը ներկայացվող ժամանակահատվածում: Ինչ վերաբերում է ենթադրյալ առևանգման դեպքին նույն ժամանակահատվածում իմ հնարավոր մասնակցությանը, ապա, կարծում եմ, որ ցանկացած գիտակից մարդու համար էլ ակնհայտ է, որ խիստ անտրամաբանական կլիներ, որ ես ինչ-որ մեկին առևանգեի իմ կողմից շահագործվող և իմ աներոջը պատկանող ավտոմեքենայով: Բացի այդ, անտրամաբանական կլիներ նաև անձին առևանգելը և պահելը հյուրատանը, այն էլ այն հյուրատանը, որն իմ կողմից վարձակալվել է միայն ենթադրյալ առևանգումը փաստացի կատարվելուց հետո: Անտրամաբանական կլիներ նաև այն, որ ես, իբր թե հանդիսանալով առևանգման կազմակերպիչ կամ կատարող, անձամբ վարձեի այդ հյուրատունը, անձամբ հանդիպեի ու խոսեի այդ հյուրատան տիրուհու հետ, անձամբ խոսեի տանտիրուհու հարևանուհու հետ, անձամբ իմ անունով գումար փոխանցեի տանտիրուհու հաշվեհամարին: Բացի այդ, միանշանակ անտրամաբանական կլիներ նաև առևանգվածին իմ ընկերոջ ավտոմեքենայով վերադարձնելը:

3) Ըստ Խաչիկ Քոքոբելյանի հայտնած տվյալների և այդ առթիվ քննչական կոմիտեի կողմից նախապատրաստված տեսանյութերի՝ ծերունուն ազատ արձակելու դիմաց պահանջվել է 3 միլիոն ԱՄՆ դոլար գումար, սակայն միայն 40.000 ԱՄՆ դոլար ստանալուց հետո վերջինս ազատ է արձակվել: Ընդ որում, ինչպես տեսանյութում ներկայացրել է քննչական խմբի ղեկավարը, սկզբից փոխանցվել է 20.000 ԱՄՆ դոլարը, իսկ ծերունու ազատ արձակվելուց հետո՝ ևս 20.000 ԱՄՆ դոլար: Նույնիսկ բարձրագույն կրթություն անհրաժեշտ չէ հասկանալու համար ներկայացվածի աբսուրդի աստիճանը, քանի որ առևանգվածի ազատ արձակվելուց հետո ևս ինչ-որ չափի գումար փոխանցելու անհրաժեշտությունը բացակայում է: Այդ քայլը մեղմ ասած, զուրկ է տրամաբանությունից:

4) Նշեմ նաև, որ տարածված տեսանյութերում երևացող ավտոմեքենաները իսկապես շահագործվել են իմ կողմից: Տեսանյութերում դրանք երթևեկում են ինչ-որ ճանապարհով, սակայն բնականաբար որևէ տեսանյութով չի երևում և չէր էլ կարող երևալ այնպիսի որևէ փաստ, որը կարող էր հիմնավորել, թե ես որևէ անձի առևանգել եմ կամ տեղափոխել եմ այդ ավտոմեքենաներով: Կարծում եմ բոլորն են համոզված, որ ցանկության դեպքում յուրաքանչյուր ավտոմեքենայի շարժ կարող է վերահսկվել ոստիկանության կողմից տեղադրված տեսախցիկներով և այն ներկայացվել որպես հանցագործության գործիք կամ միջոց:

5) Գործով ներկայացված և մինչ այժմ «պարզված» հանգամանքները ուսումնասիրելիս ինձ հայտնի է դարձել, որ իբր թե իմ դեմ ցուցմունք են տվել որոշ անձինք, ովքեր ինձ մատնանշել են որպես անմիջապես հանցանք կատարող անձի: Այս առումով հարկ եմ համարում նշել, որ իմ դեմ ցուցմունք են տվել այնպիսի անձինք, որոնք սկսած դեռևս 2000-ական թվականներից, մշտապես ակտիվ համագործակցության մեջ են գտնվել ոստիկանության և քննչական մարմինների հետ, ովքեր տարբեր քրեական գործերով ներգրավված են եղել վարույթներին իբրև ընթերակա կամ վկա, և որոնց ցուցմունքներով մշտապես «հաստատվել են» գործով պարզման ենթակա այս կամ այն հանգամանքները: Հարկ եմ համարում նշել, որ նույնիսկ այս դեպքում նշված անձանց կողմից տրված ցուցմունքները չի կարելի համարել իմ դեմ տրված, քանի որ վերջիններս ուղղակի ճանաչել և մատնանշել են ինձ որպես Սուրեն Մանուկյան քաղաքացի, այլ ոչ թե որպես առևանգում կատարող անձ: Այս տրամաբանությամբ այսպես կոչված իմ դեմ ցուցմունք տված անձինք կարող էին լինել ոչ թե մեկ կամ երկու հոգի, այլ միգուցե տասնյակ հազարներով։ Խոսքը վերաբերում է այն տեսանյութին, որտեղ ես ընդամենը մուտք եմ գործում հանրախանութ գնումներ կատարելու նպատակով: Նույնիսկ այս անմիտ և ոչինչ չասող տեսանյութն է փաստորեն դրվել շրջանառության մեջ, դրվել նաև կալանքի հիմքում և դրանով իսկ փորձ է արվում հանրությանը ներկայացնել իմ անձը՝ որպես առևանգում կատարողի կամ կազմակերպողի և այդ փաստը մատուցվում է հանրությանը որպես բացարձակ ճշմարտություն։ Վերը նշվածները վերլուծելով՝ մնում է ընդամենը ողջամիտ ենթադրություն անել այն մասին, որ իշխանությունը չի փոխում իր ձեռագիրը՝ փորձելով տարբեր տեսակի ճնշումներ կիրառելու և մարդկանց վրա ազդելու միջոցով ստիպել ինչ-որ անձանց, որպեսզի վերջիններս իմ դեմ ցուցմունք տան:

6) Իմ ձերբակալվելուց անմիջապես հետո նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկություններ են հրապարակվում լրատվամիջոցներով: Մասնավորապես ձերբակալվելուց ընդամենը րոպեներ անց Խաչատուր Քոքոբելյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որ իր հոր առևանգման դեպքով ձերբակալվել եմ ես, որից անմիջապես հետո տարբեր լրատվամիջոցներ տարածելով Խ. Քոքոբելյանի խոսքերը, միանգամից տալիս են մեղադրական բնույթի որակումներ: Միաժամանակ Խ. Քոքոբելյանը հայտարարում է, որ նշված տեղեկություններն իրեն փոխանցել են իշխանական բարձրաստիճան իր մտերիմ պաշտոնյաները: Սա ևս մեկ խոսուն փաստ է այն մասին, որ վերջիններս միմյանց հետ գործում են համաձայնեցված և միասնական՝ ինձ այս ամենի մեջ ներքաշելու և ինձ որպես առևանգում կազմակերպած անձ հանրությանը ներկայացնելու դիտավորությամբ: Խ. Քոքոբելյանի և իշխանության սերտ կապի մասին է վկայում նաև մամուլում հրապարակված տեղեկատվությունը՝ Խ. Քոքոբելյանի կողմից չնչին գնով և հարյուրավոր միլիոնների եկամուտ ապահովող ՀԷԿ-ի ձեռբքերումը, ինչպես նաև Քոքոբելյանին պատկանող մի շարք ընկերությունների ղեկավարումը վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հարազատ եղբորը հանձնելը:

7) Ինչևէ, վստահ եմ, որ շուտով կպարզվի ողջ իրականությունը: Առաջիկայում, օգտագործելով իմ բոլոր հնարավորությունները, հանրության համար հասանելի կդարձնեմ, թե իրականում ինչն էր այս կազմակերպված շոուի նպատակը, թե ինչ գին ուներ այս ժամանակահատվածում ինձ ազատությունից ապօրինի զրկելը և ինչպես ընտանիքիս անդամների, այնպես էլ լրատվամիջոցների հետ տեսակցություններս սահմանափակելը, ինչպես նաև այս շինծու գործում առկա բոլոր կեղծիքները և մանիպուլյացիաները։

Հարգանքով՝ Սուրեն Մանուկյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված