Միքայել Արզումանյանին մեղադրանք առաջադրվեց
ԻրավունքNEWS.am-ի տեղեկություններով՝ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել։
Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Միքայել Արզումանյանը ձերբակալվել է։
Այդ առնչությամբ Politik.am-ը հայտնել էր, որ Արզումանյանը բերման է ենթարկվել Արցախից Երեւան գալու ճանապարհին։