«Կուշտ եմ նախագահ լինելուց». Լուկաշենկո
ԱշխարհԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով այսօր տոնում է իր ծննդյան 68-ամյակը, խոստովանել է, որ կառչած չէ իր աթոռից և «կուշտ է նախագահ լինելուց»:
«Կսկսեն նորից մեղադրել, թե վախենում եմ ժողովրդից, ցանկանում եմ կառչել իմ աթոռից, թե ահա կհավաքեմ իմ մարդկանց և նրանք նորից նախագահ կընտրեն ինձ:
Երբեք այդպիսի նպատակ չեմ ունեցել, չի եղել ու երբեք չի լինելու: Ես այնքան կուշտ եմ նախագահ լինելուց»,-Բելառուսի երկարամյա առաջնորդի խոսքերը մեջբերում է «Sputnik Բելառուսը»-ը: