Գերմանիան կառաջարկի դադարեցնել ՌԴ-ի հետ վիզաների դյուրացման մասին համաձայնագիրը
ԱշխարհԳերմանիան կառաջարկի դադարեցնել Ռուսաստանի հետ վիզաների դյուրացման մասին համաձայնագիրը:
Այս մասին օգոստոսի 30-ին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը կառավարության նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է «Իզվեստիա»-ն:
«Իմ առաջարկը, իսկ ես կարծում եմ՝ այն հիմնավոր պատճառ ունի, հստակ հասկացնելն է, որ մենք դադարեցնում ենք վիզայի դյուրացման համաձայնագիրը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ եվրոպական մի շարք երկրներ կողմ են ռուսաստանցիներին շենգեն վիզա չտրամադրելուն, որի պատճառը Ուկրաինայում ՌԴ-ի կողմից իրականացվող ռազմական հատուկ գործողությունն է: