Ամերիկյան դպրոցում ուսումնական տարվա մեկնարկից առաջ դասագրքերի փոխարեն հրացաններ են բերել
ԱՄՆ Դելավերի շրջանի ավագ դպրոց սխալմամբ զենքով տուփ են բերել: NBC-ի փոխանցմամբ՝ դպրոցի ղեկավարությունն ակնկալում էր, որ նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ նոր դասագրքեր կհասցվեն դպրոց։
Սեյֆում եղել են 30 տրամաչափի M1 հրացաններ, ինչպես նաև մի քանի ատրճանակ։
Անսովոր փոստային ծանրոցը բացելուց հետո ուսումնական հաստատության աշխատակիցները, արձանագրության համաձայն, անմիջապես ոստիկանություն են կանչել։ Նախաքննության ընթացքում որոշվել է քրեական գործ չհարուցել, քանի որ զենքի պահարանը սխալմամբ է ուղարկվել դպրոց, իսկ ատրճանակը պետք է հանձնվեր մոտակա կոլեկցիոներին, ով այն գնել է օրենքով սահմանված կարգով։
«Իրենք իրավունք ունեին գնելու, ամեն ինչ ստուգեցինք, ամեն ինչ բացարձակ օրինական էր»,- միջադեպը մեկնաբանել է ոստիկանության կոմիսար Սթիվեն Գրեցկին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)