Այրվել է «GAZ-53» մակնիշի ավտոմեքենան՝ բարձած 160 հակ անասնակերով
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 30-ին՝ ժամը 15։15-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծղուկ գյուղի մոտակայքում այրվում է խոտով բարձած ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:50-ին, մարվել՝ 18:50-ին: Այրվել է «GAZ-53» մակնիշի ավտոմեքենան՝ բարձած 160 հակ անասնակերով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)