Սերբիայի նախագահն անջատել է նստավայրի սառնարանն ու լուսավորությունը` էլեկտրաէներգիան խնայելու համար
ԱշխարհՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ անջատել է իր սառնարանը և իր նստավայրի լույսերի մեծ մասը՝ թանկացման պայմաններում էլեկտրաէներգիա խնայելու համար։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Այնտեղ ամեն ինչ հանգցված է, նույնիսկ փոքրիկ սառնարանը, որտեղ ես Cola Zero և ջուր ունեմ, անջատված է։ Այժմ շոգ չէ, ուստի անում եմ ամեն ինչ, որպեսզի օգնեմ երկրին խնայել այնքան, որքան կարող եմ: Որովհետև գները աննորմալ են, անհնարին»,- ասել է երկրի ղեկավարը։
Նա պարզաբանել է, որ Սերբիայի իշխանություններին ստիպել են նախորդ օրը ներկրել չորս գիգավատ էլեկտրաէներգիա, ինչը բյուջեին արժեցել է 2,4 մլն եվրո։