Հունաստանը մարտահրավեր է նետել ՆԱՏՕ-ին և դաշնակիցներին. Էրդողան
ԱշխարհԹուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հունաստանը, օգտագործելով S-300-ը թուրքական ինքնաթիռների հետապնդման համար, մարտահրավեր է նետել ՆԱՏՕ-ին, գրում է RIA Novosti-ն։
Օգոստոսի 28-ին Անկարան Աթենքին մեղադրեց Ս-300 համակարգից հետախուզական առաքելության ժամանակ թուրքական ինքնաթիռների ուղղությամբ հրթիռ արձակելու մեջ։ Ավելի ուշ Հունաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է այս հայտարարությունը։
«Հունաստանը մարտահրավեր է նետել ՆԱՏՕ-ին և դաշնակիցներին՝ սրելով իր թշնամական վարքագիծը, որը սկսվել է մեր օդային տարածքի և օդանավերի ոտնձգությունից մինչև S-300-ի կիրառման մակարդակը», - հայտարարել է Թուրքիայի ղեկավարը։
Նա հավելել է, որ Հունաստանը Թուրքիայի ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ էլ ռազմական գործընկերն ու զրուցակիցն է։
«Ինչպես 100 տարի առաջ, մենք գիտենք նրանց իրական մտադրությունները, ովքեր փորձում են վատնել մեր երկրի ժամանակը և էներգիան՝ օգտագործելով Հունաստանն այսօր», - ասել է Էրդողանը: