ԴնեպրոԳԵՍ-ում ուժեղ հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
ՏեսանյութերԶապորոժիեի ԴնեպրոԳԵՍ ամբարտակի տարածքում հրթիռային հարվածից հետո ուժեղ հրդեհ է բռնկվել։ Սև թանձր ծխի սյուն է բարձրանում էներգետիկ օբյեկտի վերևում, գրում է Vest-ն։
Ուկրաինական աղբյուրները հայտնում են, որ հարձակման են ենթարկվել նաև երկրի Չեռնովցիի շրջանի Նովոդնեստրովսկայա հիդրոէլեկտրակայանը, ինչպես նաև Կրեմենչուգ հիդրոէլեկտրակայանը, որը գտնվում է Կիրովոգրադի մարզում։
Երկրի շատ շրջաններում չկա էլեկտրականություն, ջուր և հաղորդակցություն, մի շարք շրջանների իշխանությունները բնակիչներին կոչ են անում պատրաստվել հոսանքազրկմանը։
Խարկովում, ինչպես հայտնել ենք, մետրոյի աշխատանքը դադարտեցվել է, և Ուկրաինայի երկաթուղային կառույցի շատ հատվածներում ներկայումս աշխատում են դիզելային լոկոմոտիվներ, քանի որ գնացքները կանգնած են մնացել գծերի վրա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)