Սոչիում որևէ վերջնական փաստաթուղթ չի ստորագրվելու. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը սեպտեմբերին մի քանի հայտարարություն է արել, թե բանակցային սեղանին չկա որևէ փաստաթուղթ, բայց վերջերս ասաց, թե ինքը դեռ սեպտեմբերի սկզբին համաձայնություն է տվել ռուսական կողմի փաստաթղթին: Հետո պարզվեց նաև, որ սեպտեմբերի 7-ի թվագրությամբ գոյություն ունի նաև ամերիկյան տարբերակ։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը.
«Մեկ անգամ ևս հստակ արձանագրեք, որ Նիկոլ Փաշինյանը սուտ է խոսել։ Այն, որ նայում էր ժողովրդի աչքերին ու ասում, թե փաստաթուղթ չկա՝ խաբել է։ Այդ փաստաթղթերն իր դարակում դրած էին։ Այնքան է սուտ խոսել, որ ինքն էլ չի հասկանում, թե ինչ է անում», - ասաց Սաղաթելյանը։
Ինչ վերաբերում է այսօր Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպմանը՝ Սաղաթելյանը կարծում է, որ որևէ վերջնական փաստաթուղթ չի ստորագրվելու.
«Մնացած արդյունքներին կծանոթանանք երեկոյան, եւ վաղը, ըստ դրա կարձագանքենք»,-հավելեց նա: