Պուտինը բացահայտել է Սոչիում այսօր կայանալիք եռակողմ գագաթնաժողովի նպատակը
ՏեսանյութերՌԴ խաղաղապահ զորախումբը պատշաճ կերպով կատարում է իր առաքելությունը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին Սոչիում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
ՌԴ նախագահը նաև ասել է, որ Սոչիում այսօր կայանալիք եռակողմ գագաթնաժողովի նպատակը ղարաբաղյան կարգավորման շուրջ 2020 և 2021 թվականներին ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների իրականացումն է։
Հիշեցնենք, որ մինչ այդ կայացել է Պուտինի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որը տեղի է ունեցել ինչպես ընդլայնված կազմով, այնպես էլ տետ-ա-տետ՝ ընդհանուր առմամբ մոտ երկու ժամ տեւողությամբ։
Ալիեւի հետ բանակցություններից հետո նախատեսվում են եռակողմ բանակցություններ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան