Իսրայելը առավոտից հրթիռակոծում է Գազայի հատվածը (լուսանկարներ, տեսանյութ)
ՏեսանյութերԻսրայելը այսօր վաղ առավոտից հրթիռակոծում է Գազայի հատվածը, գրում է Times of Israel-ը: Լուսանկարները տարածել է «Շեհաբ» լրատվական գործակալության թվիթերյան էջը։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ օդային հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ խմբավորման կողմից օգտագործվող ստորգետնյա հրթիռների արտադրության «եզակի» օբյեկտին:
«Հարվածն իրականացվել է՝ ի պատասխան Գազայի տարածքից Իսրայելի տարածք հրթիռների արձակմանը», - ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ: Վայրը ռմբակոծվել է 19 տոննա զինամթերքով: Պաղեստինցիները կրակ են արձակել իսրայելական ինքնաթիռների ուղղությամբ:
Պաղեստինյան ոչ մի խմբավորում չի ստանձնել արձակումների պատասխանատվությունը, սակայն Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ պատասխանատվություն է կրում ՀԱՄԱՍ-ը: