Հրապարակվել են iPhone 15 Ultra-ի հնարավոր դիզայնի լուսանկարները (տեսանյութ)
ՏեսանյութերYouTube-ի Max Tech ալիքում տեղադրվել է տեսանյութ, որտեղ ցուցադրվում են iPhone 15 Ultra-ի հնարավոր դիզայնի լուսանակարները: Դրանք հիմնված են արտահոսքերի վրա։
Ըստ այդ լուսանկարների՝ iPhone 15 Ultra-ն կարող է պահպանել դիզայնի բազմաթիվ տարրեր նախորդ սերնդի մոդելներից: Միաժամանակ, սմարթֆոնի հետևի կափարիչը հարթ վահանակի փոխարեն կստանա կլորացված 2.5D ապակի։ iPhone 15 Ultra-չունի կորպուսից դուրս եկած տեսախցիկի բլոկը: Ի թիվս այլ հատկանիշների՝ առանձնանում է նաև տիտանե շրջանակի և USB Type-C-ի առկայությունը։
Սպասվում է, որ iPhone 15 Ultra-ի շնորհանդեսը տեղի կունենա 2023 թվականի սեպտեմբերին, և դրա արժեքը կսկսի 1200 դոլարից՝ 100-200 դոլարով ավելի ներկայից մոդելից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)