Անի Հովսեփյանը՝ նոր մենամարտի շեմին․ օլիմպիական երազանքը մնում է Մարտիրոսյանն ու Արոնյանը հաղթեցին․ պայքարը Բուդապեշտում շարունակվում է Երկու հաղթանակ Խորվաթիայում․ Քեյանն ու Սիմոնյանը՝ քառորդ եզրափակիչում Ռանոսի դուբլը․ «Տեներիֆեն» անցավ Իսպանիայի գավաթի հաջորդ փուլ Փոչետինոն՝ ճգնաժամի կենտրոնում․ առաջին քննությունը «Լիվերպուլն» է «Մեմֆիսը» պատմություն գրեց․ 8-րդ անընդմեջ արտագնա հաղթանակը Ես դա ընկալում եմ քննադատություն իմ հասցեին. Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի Ավինյանին քննադատելու մասին (տեսանյութ) «Յուտան» կանգնեցրեց «Լեյքերսին»․ 9 հաղթանակից հետո՝ սառը ցնցուղ Ալկարասը չկանգնեց․ 11-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրը Օլիվիա Մանը՝ Կոնգրեսում․ քաղցկեղի դեմ պայքարի նոր օրինագիծ «Հիմար կատակ են արել». կրակողը Արցախից է, պատերազմում կորցրել է ոտքը. Մանրամասներ՝ Արևիկում ողբերգական դեպքից Խուլիո Իգլեսիասի դեմ քննություն․ երգիչը հերքում է պնդումները 

Խաղաղապահ զորախմբի գործունեությունը պետք է դառնա անժամկետ, քանի դեռ հիմնախնդիրը չի լուծվել

Քաղաքական

ՀՀ ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, դիմելով  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ երկրներին, ակնկալում է, որ այսօր ԼՂ անվտանգության համար պատասխանատու խաղաղապահ զորախումբը կունենա միջազգայնորեն հաստատված մանդատ կամ կօժտվի խաղաղապահների ավելի լայն միջազգային մանդատով: Այս մասին ասաց խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն ԱԺ արտահերթ նիստում «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» հայտարարության նախագծի քննարկմանը:

Պատգամավորը ընդգծեց, որ 2020 թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը հստակ սահմանում է, որ Լաչինի միջանցքը, որն ապահովելու է ԼՂ կապը Հայաստանի հետ, մնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո, և, որ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների, բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը: «Ելնելով այս դրույթից՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագիծը բնականաբար ներառում է կոչ ՌԴ-ին՝ ապահովելու ստանձնած պարտավորությունների լիակատար իրականացումը խաղաղապահների վերահսկողության գոտում՝ այն է ապահովել ԼՂ կապը Հայաստանի հետ: Դժբախտաբար, արդեն 2 օրից ավելի է, ինչ այդ կապը խափանված է ադրբեջանական սադրանքի պատճառով, և այդ պարտավորության չկատարումը հանգեցնում է հումանիտար ճգնաժամի»,-ասաց Խանդանյանը:

Պատգամավորի խոսքով՝ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման համար հայկական կողմի ակնկալիքն է, որ այդ պարտավորությունը րոպե առաջ կատարվի: Այնուամենայնիվ, առավել երկարաժամկետ լուծումներ գտնելու և հետագայում այսպիսի իրավիճակներից խուսափելու, ԼՂ հայությանը հումանիտար աղետի վտանգից զերծ պահելու նպատակով խաղաղապահ զորախմբի գործունեությունը ԼՂ-ում և Լաչինի միջանցքի երկայնքով որոշակիորեն վերաիմաստավորվելու և կայունության, և հեղինակության հաղորդման անհրաժեշտություն է տեսնում: «Առաջին հերթին խոսքը խաղաղապահ զորախմբի տեղակայման ժամկետի մասին է: Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ՝ խաղաղապահների գործունեության ժամկետը սահմանված է 5 տարի՝ ավտոմատ երկարացման հնարավորությամբ: Սակայն, քանի դեռ ԼՂ-ի հիմնախնդիրը համապարփակ չի կարգավորել, քանի դեռ չեն սահմանվել և միջազգայնորեն երաշխավորվել ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության պաշտպանության պարամետրերը, ապա խաղաղապահների մանդատը պետք է երկարաձգվի կամ դառնա անժամկետ՝ մինչև հարցի վերջնական լուծումը»,-ասաց Խանդանյանը՝ հավելելով, որ ՀՀ վարչապետն այս առաջարկը հնչեցրել է ինչպես հանրայնորեն, այնպես էլ Սոչիում կայացած վերջին եռակողմ հանդիպմանը:

Ըստ նրա մինչև ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորումը ԼՂ հայության անվտանգությունն ապահովելու և Ադրբեջանի սպառնալիքներից ու ահաբեկումներից նրանց պաշտպանելու նպատակով պետք է կարողանան առավելագույնս ներգրավել միջազգային հանրությանը՝ այսպիսի ճգնաժամերի լուծման գործում: «Ուստի, դիմելով ՄԱԿ-ի ԱԽ-ին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ երկրներին, ակնկալում ենք, որ այսօր ԼՂ անվտանգության համար պատասխանատու խաղաղապահ զորախումբը կունենա միջազգայնորեն հաստատված մանդատ կամ կօժտվի խաղաղապահների ավելի լայն միջազգային մանդատով: Այս ուղղությամբ առաջին քայլը կարող է լինել ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի կողմից ԼՂ-ում հումանիտար իրավիճակի մոնիթորինգի նպատակով փաստահավաք առաքելության ուղարկումը, ինչը ի ցույց կդնի խաղաղապահների միջազգային մանդատի անհրաժեշտությունը»,-եզրափակեց պատգամավորը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Անի Հովսեփյանը՝ նոր մենամարտի շեմին․ օլիմպիական երազանքը մնում էՄարտիրոսյանն ու Արոնյանը հաղթեցին․ պայքարը Բուդապեշտում շարունակվում էԵրկու հաղթանակ Խորվաթիայում․ Քեյանն ու Սիմոնյանը՝ քառորդ եզրափակիչումՌանոսի դուբլը․ «Տեներիֆեն» անցավ Իսպանիայի գավաթի հաջորդ փուլՓոչետինոն՝ ճգնաժամի կենտրոնում․ առաջին քննությունը «Լիվերպուլն» է«Մեմֆիսը» պատմություն գրեց․ 8-րդ անընդմեջ արտագնա հաղթանակըԵս դա ընկալում եմ քննադատություն իմ հասցեին. Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի Ավինյանին քննադատելու մասին (տեսանյութ) «Յուտան» կանգնեցրեց «Լեյքերսին»․ 9 հաղթանակից հետո՝ սառը ցնցուղԱլկարասը չկանգնեց․ 11-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրըՍի Ծինփինի և Թրամփի հանդիպումն ավարտվել է ՇենժենումՕլիվիա Մանը՝ Կոնգրեսում․ քաղցկեղի դեմ պայքարի նոր օրինագիծ«Հիմար կատակ են արել». կրակողը Արցախից է, պատերազմում կորցրել է ոտքը. Մանրամասներ՝ Արևիկում ողբերգական դեպքից Խուլիո Իգլեսիասի դեմ քննություն․ երգիչը հերքում է պնդումներըԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Գորդոն Ռեմզին Հոլիվուդի աստղ ստացավ ու հայտնեց՝ շուտով պապիկ կդառնաԳուցե հեռանամ, գուցե չհեռանամ, բայց քաղաքականությունից ընդհանրապես հեռանալը ո՞րն է․ Փաշինյան Երբ սպառվում է փաստարկված բացատրության պաշարը, մնում է ագրեսիան. Աշոտյանը՝ Փաշինյանի ելույթի մասինԱրիանա Գրանդեն՝ Բեն Սթիլլերի նոր «ընտանեկան գլխացավանքը»Սրանից հետո ինչքան Եռաբլուրի անուն տվող եղավ, ասելու եմ՝ դադարեցրեք ձեր եղկելի գործելակերպը, Եռաբլուրը մանրադրամ սարքողներին uատկացնելու եմ. ՓաշինյանՄոնղոլիայում քաղաքական ցնցում․ խորհրդարանը հաստատել է նախագահի հրաժարականըԹրամփ–Պուտին–Սի հանդիպումը մեկնարկել է․ օրակարգում միջուկային զենքն էԹեյլոր Սվիֆթը վերադարձել է CMA-ի բեմ՝ 13 տարվա դադարից հետոՄիջուկային պատերազմում հաղթող չի լինի․ Սի Ծինփինի կոշտ զգուշացումըԴեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով կմեկնեմ Մոսկվա, կհանդիպեմ Պուտինի հետ. ՓաշինյանԱՄՆ-ի հետախուզության ղեկավարն ահազանգել է Իրանից եկող սպառնալիքների կտրուկ աճի մասինԱՏԷՍ-ի առաջնորդները 23 կետանոց հայտարարություն են ընդունելՍի Ծինփինը կոչ է արել հրաժարվել Սառը պատերազմի մտածողությունիցԶելենսկի․ Ուկրաինան խաղաղություն է ուզում և միշտ կառուցողական է գործել Ընդդիմությանը առաջարկում եմ սցենար, որը իմ հեռանալով է ավարտվելու. Փաշինյանը դիմելու է ժողովրդինԱՄՆ-ն ու Չինաստանը ձգտում են օգնել Ուկրաինայի պատերազմի ավարտին․ Թրամփ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱնկախության հռչակագրով մենք անցում ենք կատարել Սովետական Հայաստանից Դաշնակցական Հայաստանի. ՓաշինյանԱՄՆ-ի ավիակիր հարվածային խումբը լքել է Պարսից ծոցը․ ուղղությունը Ճապոնիան էՌուսաստանն ու Չինաստանը կարող են անցնել համատեղ սպառազինության մշակմանԹրամփ–Պուտին հանդիպում․ Կրեմլը բացահայտել է գլխավոր թեմանՀայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. ՄիրզոյանՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումըԱննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. ՓաշինյանԻրանին ճնշել տնտեսապես․ ինչու է ԱՄՆ-ը խուսափում լայնածավալ հարվածներիցԴեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. ՓաշինյանԵՄ-ում տարաձայնություններ են․ ինչ պահանջել ՌուսաստանիցԻրանի պատերազմի գինը․ 2,8 միլիարդ բարելի մատակարարման կորուստՏիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն ՍիմոնյանՀարավային Կորեայի արտահանումը հատել է 1 տրիլիոն դոլարըՏակաիչի–Պուտին զրույց․ Տոկիոն բարձրացրել է ձերբակալության ու բիզնեսի հարցերըՍահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ. ՓաշինյանԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարինԵվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն էԳրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ըԱՄՆ-ն ու Վենեսուելան վերականգնում են պաշտպանական համագործակցությունը․ նոր համաձայնագիր
Ամենադիտված