Հրապարակվել են կլինիկայում Սահակաշվիլիի ագրեսիվ պահվածքի կադրերը
ՏեսանյութերԴեկտեմբերի 14-ին Վրաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որում, ըստ գերատեսչության, նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ձևացնում է, թե հիվանդ է, վիրավորում է կլինիկայի բուժանձնակազմին և ագրեսիվ է իրեն պահում հաստատության աշխատակիցների հետ։
Կադրերում երեւում է, որ Վրաստանի նախկին ղեկավարն իրեն չափազանց դյուրագրգիռ է պահում։ Դրվագներից մեկում Սահակաշվիլին կծկվում է, շպրտում իրերը և, հավանաբար, միտումնավոր փորձում է ընկնել հիվանդանոցի մահճակալից, իսկ բուժանձնակազմը խանգարում է նրան դա անել։
Մյուս դրվագներում նա հիվանդասենյակում էլեկտրոնային ծխախոտ է ծխում։