Առնվազն տարօրինակ է մի շարք բարեկամ երկրների լռությունը Լաչինի միջանցքը փակելու առնչությամբ
ՔաղաքականԱռնվազն տարօրինակ է մի շարք բարեկամ երկրների լռությունը Լաչինի միջանցքը փակելու և հումանիտար աղետ հարուցելու առնչությամբ։ Այս մասին կառավարության հերթական նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա իր ելույթում, անդրադառնալով Լաչինի միջանցքը փակելու և Արցախում հումանիտար աղետ առաջացնելու Ադրբեջանի քաղաքականության վերաբերյալ միջազգային արձագանքին, նշեց․
անձինք, սոցիալական ցանցերի օգտատերերը պետք է իրենց լուման ներդնեն այդ գործում՝ ի ցույց դնելու համար, որ Ադրբեջանի կողմից 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պարբերական խախտումները նախ և առաջ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ցեղասպանոթւյան կամ հայրենազրկման նպատակ ունեն։
Ադրբեջանը շարունակաբար իրագործում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականությունը։ Եվ մենք ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատական ստանա։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն երկրներին, միջազգային կազմակերպություններին, որոնք արդեն իսկ արձագանքել են և գնահատական են տվել լաչինի միջանցքը փակելու և Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ հարուցելու Ադրբեջանի քաղաքականությանը»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)