Հարավային Սուդանի նախագահն ազգային օրհներգը լսելիս «տակն է արել» (տեսանյութ)
ՏեսանյութերՀարավային Սուդանի նախագահ Սալվա Կիիրը «տակն է արել» ազգային օրհներգի հնչեցման ժամանակ։ Կադրերը հրապարակել է Kivu News 24 հեռուստաալիքը Twitter-ում։
Տեսանյութում երեւում է, թե ինչպես է մայրուղու բացմանը փողային նվագախմբի ելույթի ժամանակ քաղաքական գործչի տաբատը թրջվում։ Միջադեպի տեսանյութը տարածվել է սոցիալական ցանցերում։
Սալվա Կիրը 71 տարեկան է։ Նա նախագահ է դարձել 2011 թվականին հանրաքվեի արդյունքում Հարավային Սուդանի անկախանալուց հետո։