Ավստրալիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ ծեծկռտուք է սկսվել երկրպագուների և ֆուտբոլիստների միջև (տեսանյութ)
ՏեսանյութերԱվստրալիայի առաջնության «Մելբուրն Սիթի»-«Մելբուրն Վիկտորի» խաղն ընդհատվել է երկրպագուների և խաղացողների միջև զանգվածային ծեծկռտուքի պատճառով։ Այս մասին հայտնում է Fox Sports-ը։
Միջադեպը տեղի է ունեցել հանդիպման 21-րդ րոպեին՝ 1-0 հաշվի ժամանակ՝ հօգուտ «Մելբուրն Սիթիի»։ Երկու ակումբների երկրպագուները խաղադաշտ են նետել հրավառ նյութեր, որոնցից մեկը դիպել է «Սիթիի» դարպասապահ Թոմաս Գլովերին, ով այն հետ է շպրտել «Վիկտորիի» երկրպագուների կողմը: Հետո երկրպագուները վազել են խաղադաշտ ու աղբամանով հարվածել Գլովերին՝ վնասվածքներ պատճառելով նրա դեմքին։ Դրանից հետո խաղադաշտում ֆուտբոլիստների ու երկրպագուների մասնակցությամբ ծեծկռտուք է սկսվել։
Մրցավարը ընդհատել է հանդիպումը։ Այն այդպես էլ չեն ավարտել: Դարպասապահին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն։ Նրա մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում։ Ավստրալիայի ֆուտբոլի ֆեդերացիան միջադեպի հետաքննություն է սկսել։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)