Մեղվաբուծությունն ինձ ուժ ու եռանդ է տալիս. տարիքս մոռանում և սկսում եմ աշխատել. Ռոզա Ծառուկյան
ՏեսանյութերՏարվա աշխատանքի արդյունքը տարեվերջին է երևում։ Հայաստանի արտադրական և սպասարկման ոլորտի առաջատարները հավաքվել էին մի դահլիճում՝ լավագույններին պարգևատրելու համար։ Բրենդի ընտրությունը դարձյալ սպառողն էր կատարել։
Տարվա լավագույն մեղր արտադրող ընկերությունը Մուլտի Ագրոն է։
«Որ ասել են թե՝ Հիսուսը մանանա տվեց և փրկեց ժողովրդին, այ այս մեղրը, որը ես ստանում եմ մեղվից, համարում եմ բնության տված այդ մանանան։ Հայկական մեղրը յուրահատուկ է։ Անգամ տարածաշրջանների արտադրության մեջ կա տարբերություն՝ մեղրի համի և որակի առումով։ Գյուղատնտեսության մեջ առաջատար ճյուղը համարվում է մեղվաբուծությունը, որն ինձ աշխատելու էլ ավելի ուժ ու եռանդ է տալիս։Տարիքս մոռանում եմ և սկսում եմ աշխատել»,-ասաց «Մուլտի Ագրո» գիտաարտադրական կենտրոնի գլխավոր տնօրեն Ռոզա Ծառուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։