«Իշխանությունից սպասելիք չկա, նրանք եկել են Արցախը հանձնելու և ՀՀ-ն Թուրքիայի բուֆեր դարձնելու». Լարիսա Ալավերդյան
Տեսանյութեր«Եթե մենք չփոխենք այդ նահանջողական քաղաքականությունը, ազգային ազատագրական շունչ չտանք, ապա Ադրբեջանն անշեղորեն կատարելու է իր ցեղասպանական ծրագիրը»,-Ազնավուրի հրապարակում, հաջակցություն Արցախի հավաքի ժամանակ, ասաց Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
«Եթե մենք միասնական չենք, եթե մենք ազգովի չունենք միասնական ճիշտ ճանապարհ, նպատակ, ապա մենք ենթարկվելու ենք մարդատյաց, բայց հետևողական քաղաքականություն իրականացնող թուրք-ադրբեջանական միությանը»,- ասաց նա:
«Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք՝ նահանջողական, պարտվողական քաղաքականություն է, և այս պարագայում ավելին սպասել միջազգային հարթակներից, կարծում եմ՝ միամտություն է և փոքր-ինչ մոլորության մեջ գցելու տեխնոլոգիա»,- նկատեց Լ. Ալավերդյանը՝ հավելելով. «Իշխանությունից սպասելիք չկա, նրանք եկել Արցախը հանձնելու և ՀՀ-ն Թուրքիայի բուֆեր դարձնելու նպատակով»: