Ֆրանսիայի հարավ-արևմուտքում հորդառատ անձրևները դարձել են ջրհեղեղի պատճառ
Վերջին լուրեր
Հորդառատ անձրևները Ֆրնասիայի հարավ-արևմուտքում դարձել են ջրհեղեղի պատճառ, հաղորդում է Вести.ru-ն: Գետերը դուրս են եկել ափերից, և ջրի մակարդակը այնքան է բարձրացել, որ ճանապահներով կարելի է միայն նավակներով անցնել: Տեղի բնակիչները, որոնք այնուամենայնիվ համարձակվեցին դուրս գալ փողոց, ստիպված են լինում մինչև ծնկները ջրի մեջ քայլել: Վտանգավոր շրջաններից մարդկանց տարհանում են ինքնաթիռներով: Լուրդ քաղաքից շտապ դւորս են բերել մոտ 500 ուխտավորի:
Նշենք, որ Լուրդը Եվրոպայում քրիստոնյաների համար ուխտավորության ամենահայտնի վայրն է: Ջրհեղեղի պատճառով Լուրդում փակված են գրեթե բոլոր սրբավայրերը: Տարերքը առանց էլեկտրականության է թողել մոտ 15 հազար տուն:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)