Վաշինգտոնը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրից ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Կոնգրեսի ամենաերիտասարդ նորընտիր անդամ Մայքլ Ալֆոնսոյի հետ ԵԽ անդամ որևէ երկրում ՄԻՊ-ը հետախույզ, իսկ դատախազը՝ ՄԻՊ դարձե՞լ է․ Ղազարյան «Վստահ եմ՝ այս դժվարին օրերը նույնպես անցյալում են մնալու». Սուրեն Սուրենյանցը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Գալստյան․ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության լրջագույն խնդիրներ կան Վիզաների ազատականացման պայմաններից է նաև Խտրականության օրենքի ընդունումը․ փոխնախարար Հայաստանի շուրջ մեծ խաղը․ ի՞նչ են պատրաստում Էրդողանը, Ալիևն ու Մոսկվան Արարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճը Մերցի աշխատանքից դժգոհ է Գերմանիայում հարցվածների 88 տոկոսը Ո՞ւմ է Vogue-ը համարում ամենաոճային տղամարդը «Հռոմի պապից կաթոլիկ» երևալու փորձ․ աղմկահարույց հարցեր ՔԿՀ-ի պետի շուրջ. Խամոյան 

Մեկնարկել է Մանկապատանեկան ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը

Վերջին լուրեր

ՀՀ նախագահի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը ս. թ. հոկտեմբերի 20-24-ը Երևանում և 30 օր ՀՀ մարզերում անցկացնում է Մանկապատանեկան ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը: Այս տարի փառատոնին ներկայացվել է 27 երկրի՝ 105 ֆիլմ: Մանկապատանեկան ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնի շրջանակներում նախատեսվում են փառատոնի բացման և փակման արարողություններ, կինոդիտումներ, ֆիլմերի անդրանիկ ցուցադրություններ, քննարկումներ, վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ հանրակրթական, արվեստի դպրոցներում, բուհերում, կլոր սեղաններ, ցուցահանդեսներ, ինչպես նաև մշակութային, կրթական, սոցիալական ծրագրեր, այդ թվում.

*2010 թ. մեկնարկած «Դու մենակ չես... Միասին կհաղթենք...» ծրագիրը, որը փառատոնի և Մոսկվայի մանկական հեմատոլոգիայի, ուռուցքաբանության և իմունոլոգիայի գիտական կենտրոնի համագործակցության արդյունք է: Այս տարի այն կանցկացվի 3-րդ անգամ, ինչի շրջանակներում Երևան կժամանեն բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Կարաչունսկին և Ալեքսեյ Մասչանը: Վերջիններս, պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կանցկացնեն բժշկական խորհրդատվություն և դասախոսություններ:
*«Ես իրավունքներ ունեմ» նախագծի շրջանակում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ կիրականացվի «Ես ձեզանից մեկն եմ» խորագրով ծրագիրն, որը կբարձրաձայնի սահմանափակ կարողություններով, հասարակությունից մեկուսացած երեխաների իրավունքների մասին: Նույն խորագրի ներքո կկազմակերպվի նաև նկարչական աշխատանքների ցուցահանդես:
*Հայազգի պրոդյուսերներ Արմինե Անդայի և Հասմիկ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ կիրականացվի «Կինոսարդ» խորագրով կինոֆորումը, որի շրջանակում կանցկացվի «Մանու Պիլոտ 2012» ծրագիրը, որը ներառում է քննարկումներ՝ Շվեդիայի մանկական ֆիլմերի ֆորումի և «Kids Cluster» ծրագրի նախագահ Աննետ Բրեյների հետ: Կկազմակերպվի մանկական ֆիլմերի համատեղ արտադրությանը միտված փորձի փոխանակում, տարբեր երկրների երեխաների համատեղ ստեղծագործական մրցույթ:Մանկապատանեկան ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնի «Խաղարկային ֆիլմեր» անվանակարգի պրոֆեսիոնալ ժյուրին նախագահում է «Սլավա» կինոընկերության գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի և Տաջիկստանի կինեմատոգրաֆիստների միությունների անդամ Վալերի Ախադովը /Ռուսաստան/: Ժյուրիի կազմում ընդգրկվել են ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Լալա Մնացականյանը /Հայաստան/ և Վրաստանի Երիտասարդության պալատի «Պիոներֆիլմ» ստուդիայի ղեկավար Գրիգոլ Չիգոգիձեն /Վրաստան/:

«Լիամետրաժ և կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր» անվանակարգերի պրոֆեսիոնալ ժյուրին նախագահում է միջազգային փառատոների մրցանակակիր, պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր Ալեքսեյ Ալեքսեևը /Ռուսաստան/: Ժյուրիի կազմում ընդգրկվել են Վրաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, Վրաստանի նախագահի պատվավոր շքանշանակիր, ռեժիսոր Թեյմուրազ Սիխարուլիձեն /Վրաստան/ և Ռուսաստանի անիմացիոն ֆիլմերի ասոցիացիայի անդամ, «Toonbox» ստուդիայի գլխավոր պրոդյուսեր Պավել Մունտյանը /Ռուսաստան/:

«Ես իրավունքներ ունեմ» անվանակարգի պրոֆեսիոնալ ժյուրին նախագահում է Վրաստանում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի համակարգող, Տարածաշրջանային անվտանգության հարավկովկասյան ինստիտուտի գործադիր տնօրեն Ալեքսանդր Ռուսեցկին: ժյուրիի կազմում ընդգրկվել են ռուսաստանյան և միջազգային կինոփառատոների մրցանակակիր, ռեժիսոր Պավել Բարդինը /Ռուսաստան/ և «Farabi Cinema Foundation»-ի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար, «CIFEJ»-ի, «Asia-Pacific» կինոփառատոնի տնօրենների խորհրդի անդամ Ամիր Էսֆանդիարին /Իրան/:

Այս տարի մանկապատանեկան ժյուրիի կազմում հայ երեխաների հետ ընդգրկվել են պատանիներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, Չինաստանից, ինչպես նաև՝ սիրիահայ երեխաներ:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վաշինգտոնը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրիցԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Կոնգրեսի ամենաերիտասարդ նորընտիր անդամ Մայքլ Ալֆոնսոյի հետՉեռնոգորիան նախատեսում է էլեկտրոնային վիզաների համակարգը գործարկել 2027 թվականի մայիսին Թրամփը քննադատել է Կալիֆոռնիայի նահանգապետին՝ ավելի քան 500 մարդասպանի մահապատժի դատավճիռները մեղմելու որոշման համար ԵԽ անդամ որևէ երկրում ՄԻՊ-ը հետախույզ, իսկ դատախազը՝ ՄԻՊ դարձե՞լ է․ Ղազարյան«Վստահ եմ՝ այս դժվարին օրերը նույնպես անցյալում են մնալու». Սուրեն Սուրենյանցը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԳալստյան․ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության լրջագույն խնդիրներ կան Վիզաների ազատականացման պայմաններից է նաև Խտրականության օրենքի ընդունումը․ փոխնախարար Հայաստանի շուրջ մեծ խաղը․ ի՞նչ են պատրաստում Էրդողանը, Ալիևն ու ՄոսկվանԱրարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճըՄերցի աշխատանքից դժգոհ է Գերմանիայում հարցվածների 88 տոկոսըՈ՞ւմ է Vogue-ը համարում ամենաոճային տղամարդը «Հռոմի պապից կաթոլիկ» երևալու փորձ․ աղմկահարույց հարցեր ՔԿՀ-ի պետի շուրջ. ԽամոյանԱՄՆ-ի անդամավճարն ուշացել է․ յոթ սենատոր Ռուբիոյից պարզաբանում են պահանջումԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է անհետ կորել ԵՄ նոր բյուջե․ Մերցի կառավարությունը պահանջում է պահպանել Գերմանիայի զեղչըԻնդոնեզիայում հակաահաբեկչական ստորաբաժանման երկու սպա է հեռացվել ծառայությունից՝ նախագահի դեմ դավադրության գործովՌուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումըՅուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարըԹրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն ՖլորիդայումԹրամփը Գոհաբանության տոնին ընդառաջ ներում է շնորհել Ազատություն և Փետուր անուններով հնդկահավերինԹրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու«Տելեգրամ»-ում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ․ խոսնակԱռաջին պակիստանցին ուղեծրում է․ չինական տիեզերանավը միացել է «Տյանգուն» կայանին Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ. փաստաբանԿանանց նկատմամբ բռնnւթյան վերացումը արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման է․ ՄԻՊՖրանսիայի բյուջեն․ Փարիզը կանխատեսում է 5 տոկոս պակասուրդ, Բրյուսելը՝ 5,4OpenAI-ը և Anthropic-ն ԱԲ-ի նոր մոդելները թողարկելու մտավախություն ունեն՝ անվտանգության սպառնալիքների պատճառովՓհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համարԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է զոհվել Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելըԹրամփը հայտարարել է, որ Իրանն ի վիճակի չէ զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասինԱռջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ ԾառուկյանինԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ իրանական հրթիռների հեռահարության համար սահմանափակումներ չկանՈղբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել էՀութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներինԹրամփն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար ժամկետներ չկան Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամԻրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել էՀուանգը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել աշխատակիցներից ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի ՍտրասբուրգԿիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանիՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 25ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարանների
Ամենադիտված